Արմեն Չարչյան
«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համաժողովի նախագահ
Ինձ բախտ և պատիվ է վիճակվել լինելու 2019-ի հուլիսի 4-6 Հայաստանում անցկացվող hայ բժիշկների 5-րդ միջազգային համաժողովի նախագահը: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մարդկանց առողջություն և կյանք պարգևելու համար, ովքեր կռիվ են տալիս մահվան հետ, Հիպոկրատի երդումն ամբողջ կյանքում կրում են մեծ առաքելությամբ ու պատասխանատվությամբ, ովքեր այսօր ամենաթանկի՝ մարդկային առողջության և մարդկային կյանքի հետ գործ ունեցողներն են:
Յուրաքանչյուր համագումար կարևոր է փոխհարաբերությունների և համագործակցության համար: Այս համագումարն է՛լ ավելի բարձր մակարդակի կհասցնի բժշկական ոլորտի տեխնոլոգիական, մեթոդաբանական, բարոյական և հոգևոր տիրույթը:
Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար
Պատիվ է ինձ համար դիմել Ձեզ` համաժողովին մեր հանդիպմանն ընդառաջ: Եթե տասնյակ երկրների հազարավոր հայ մասնագետներ մեկ վայրում են, ուրեմն աներկբա է` բժշկագիտության նորագույն առաջխաղացումների և հրամայական հանդիսացող խնդիրների վերաբերյալ նոր խոսք է ասվելու: Նոր անելիքներ են ուրվագծվելու: Նորովի են ամրապնդվելու հայրենակցական ու մասնագիտական կապերը: Հայ և արտասահմանցի մասնագետների միջև գործակցության զարգացման նոր հիմքեր են դրվելու:
«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» խորագիրն ամփոփում է Հայ բժիշկների 5-րդ միջազգային համաժողովից մեր սպասելիքները: Ու անչափ ոգևորիչ են ձեզանից շատ շատերից արդեն մեզ հասնող մեսիջներն ու մասնակցության ցանկությունը:
Հայաստանը ձեզ սպասում է ոչ միայն որպես մասնագետների, այլև որպես մեր հայրենակիցների:
Ի վերջո` այս օրերի համատեղ աշխատանքի նպատակն է ունենալ առողջ հայություն, ինչին էլ այսօր առավել քան երբևէ նպատակաուղղված են մեր բոլոր ուժերը: Առողջություն և նորանոր հաղթանակներ` բոլորիս:
Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության
Պաշտոնական լեզուն` հայերեն: Կապահովվի հայերենից և ռուսերենից թարգմանությունը
(Երեւան 0010, Ամիրյան 1) բիզնես կենտրոն Հայաստանում, Արմենիա Մարիոթ հյուրանոց, Երեւան
Երեւան 0010, Ամիրյան 1
Հեռ. + 374 11 502 888 +374 10 59 90 00
Երևանի Կենտրոն համայնք
Խնդրում ենք կապ հաստատել
Ծրագրի ղեկավար` Նանա Հովհաննիսյան
Էլ. հասցե `nana.hovhannisyan@actitour.com
Հեռ. + 374 11 502 888
Հեռ., Viber, Whatsapp +374 94 421 568
Խնդրում ենք գրանցվել եւ մասնակցել նիստին` ընտրելով փաթեթներ
Նույն ընտանիքից մեկից ավելի մասնակցի գրանցման դեպքում յուրաքանչյուրին կտրամադրվի համապատասխան զեղչ, բժիշկներին՝ 50%, բուժքույրերին, ուսանողներին և ռեզիդենտներին՝ 25%:
Գրանցման վճարը ներառում է մասնակցություն բոլոր գիտական սեկցիաներին, անվանական բաջ, մասնակցի պայուսակ՝ տպագիր նյութերով, կոկտեյլ-ընդունելություն, սուրճի ընդմիջումներ և լանչ:
Գրանցման վճարը չի ներառում սոցիալական ծրագրի և բանկետի արժեքները, որոնք պետք է վճարվեն առանձին, տեղում:
Հարգելի մասնակիցներ, եթե դուք ցանկանում եք, որ Ձեր թեզիսները հաստատվեն Բարձրագույն ատեստական հանձնաժողովով, գրեք համագումարի պաշտոնական էլ. հասցեին. info@5imca.am