ՀԱՅԱՍՏԱՆ

about-armenia

Փոքրիկ երկիր Անդրկովկասում՝ մեծ պատմությամբ։ Բազմաթիվ փորձությունների միջով անցած երկիրն այսօր ներկայանում է որպես ժամանակակից պետություն՝ պատմական հուշարձաններով, գեղեցիկ բնապատկերներով, հնագույն մշակույթով, հայտնի հյուրընկալությամբ, առողջ սննդով, գեղեցիկ բնությամբ, անվտանգությամբ և դինամիկ զարգացող բժշկությամբ:

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես հարուստ պատմությամբ և մշակույթով հնամյա մի երկիր, որը եղել է մարդկության քաղաքակրթության օրրանը:

What We Do

Բիբլիական Արարատ լեռան լանջերից սկիզբ առնող ծաղկուն, մրգառատ այգիներով ու դաշտերով, թիկունք-թիկունքի հպարտ ու տիրական լեռների լեռնապարերով, խորախոր կիրճերով, ձորերով և ժայռերով հարուստ երկիր է Հայաստանը: Աշխարհի որ ծայրում էլ ապրելու լինի, աեն մի մարդ, եթե փորձի որոնել մարդկության և հենց իր ակունքները, ճիշտ ընթացքի դեպքում ուղղվելու է դեպի Հայոց Լեռնաշխարհ՝ դեպի առաջին արարված մարդու Հայրենիքը, որ Դրախտն էր և դեպի Հայոց Սրբազան Լեռը՝ Արարատը՝ Նոյան տապանն իր գագաթին մինչ այժմ էլ սրբորեն պահող ու փայփայող:

Այո, այսպիսին է Հայոց Աշխարհը, հազարամյակների իր պատմության ընթացքով եթե փորձենք հետ գնալ, հասնելու ենք մարդկության Աստվածատուր բնօրրանին, որտեղ՝ ըստ Աստվածաշնչյան վկայության, պատմական Հայաստանի Տիգրիս և Եփրատ գետերի շուրջ տարածված էր երկրային դրախտը.

Why Choose Us

Աստված արարման վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և նրան դրեց Դրախտի մեջ: Իսկ Դրախտը՝ Եդեմը, գտնվում էր չորս գետերի ակունքների մոտ, որոնցից երկուսը՝ Հայոց բնօրրանի գետերը՝ Եփրատն ու Տիգրիսն են: Գիրք Ծննդոց, գ. Բ, հ. 11 15:

Ապա՝ Համաշխարհային ջրհեղեղ և Նոյան տապան, որի համար որպես հանգրվան Աստծո կողմից ընտրվել էր Արարատ լեռը:

What We Do

Արարատը՝ Փոքր և Մեծ Մասիսներով սրբազան լեռ է Հայոց համար, և ոչ միայն Հայոց,, ողջ մարդկության առաջին ոտնահետքերն են այստեղ դրոշմվել աշխարհակործան ջրհեղեղից ետ, Հայոց երկնքում իր յոթնագույն շքեղությամբ՝ որպես Աստծո և մարդկության հաշտության նշան, սփռվեց առաջին ծիածանը: Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանը, որը դարերով եղել է փոքրիկ բնակավայր, իր անվանումն ստացել է Նոյի ժամանակներից, երբ Նոյի ընտանիքը Տապանից դուրս գալով հեռվում նշմարում է ջրից ազատված ցամաքը և ոգևորված բացականչում են՝ երևաց, երևաց...Հետագայում, վերջին տառի հնչյունափոխությամբ սկսեց հնչել որպես Երևան:

Հայոց նահանգներից Նախիջևանը նույնպես անվանակոչվել է Նոյի ընտանիքի կողմից. Արարատից իջնելուց հետո նրանք՝ մինչև վերջնական իջևան ընտրելը, կարճատև դադար են առնում այդտեղ, այստեղից էլ Նախ...իջևան անվանումը:

Why Choose Us

Արարատ լեռան լանջերի մոտ հաստատվելուց հետո, Նոյը այդ բերրի հարթավայրում տնկեց՝ ջրհեղեղից առաջ հավաքած բույսերի սերմերը, այդտեղ տնկեց խաղողի առաջին որթատունկը և վայելեց Արարատյան դաշտավայրի ոսկեփայլ ու թեժ արևի բույրն իր մեջ ամփոփած նոր մարդու նոր կյանքի առաջին գինին:

Մինչ Նոյի որդիներն ու թոռները սփռվեցին աշխարհով մեկ, նրա Հաբեթ որդու Հայկ անունով որդին հաստատվեց Արարատ լեռան շրջակայքում, հիմնեց իր երկիրը, որը նրա անունով կոչվեց Հայաստան, իսկ ժողովուրդը՝ հայ:

What We Do

Հայաստանը քրիստոնեության պատմության մեջ նույնպես ունի իր առանձնահատուկ տեղը. Հայ ժողովուրդն առաջինն էր, որ պետականորեն՝ 301 թ-ին՝ Հայոց Տրդատ արքայի հրամանով ընդունեց քրիստոնեությունը որպես ազգային կրոն, Այդ ժամանակ էլ հիմնադրվեց Էջմիածնի Հայոց մայր տաճարը, իսկ Հայաստանում քրիստոնեության տարածման առաքելությունը իրականացնողները Հիսուսի առաքյալներից երկուսն էին՝ Թադևոսն ու Բարդուղիմեոսը, որոնք հենց այստեղ էլ նահատակվեցին, բայց արդեն հավատի ջահից կրակներ թողնելով իրենց հայ հետևորդների հոգիներում:

Այս երկիրն անցյալում հզորագույն պետություններից էր՝ իր հզոր և տիրական արքաներով: Բայց, ժամանակի ընթացքում, քիչ առ քիչ, քոչվոր և վայրագ ցեղերի ասպատակությունների, ավարի ու թալանի, կարող երկրների խարդավանքների արդյունքում այն թուլացավ և երկար ժամանակ կորցրեց իր անկախությունը:

Why Choose Us

20-րդ դարի սկզբում՝ հատկապես 1915 թ-ին, նրանց հովանավորությամբ և ծրագրով Օսմանյան Թուրքիայի կառավարության կազմակերպած և դեռ այդպես էլ չդատապարտված Հայոց Մեծ Եղեռնի, ժամանակ, երբ 1 և կես միլիոնից ավելի, հայի կյանք խլվեց, իսկ կենդանի մնացածները մեծ դժվարությամբ խույս տվեցին թուրքական յաթաղանից և սփռվեցին աշխարհով մեկ, հայությունը կորցրեց իր տարածքների հսկայական մասը և իր բնօրրանում՝ Արևմտյան Հայառտանի տարածքում ապրելու իրավունքը: Խորհրդային իշխանության տիրապետության տարիներին էլ Հայաստան աշխարհից կամայական որոշումներով կտրվեցին և այլ երկրների հանձնվեցին մի քանի տարածքներ: Այդ ամենի արդյունքում մնաց նախկին Հայաստանի 1՚ 10 րդ՝ չնչին մի մասը:

What We Do

Հայոց աշխարհում ամեն պահի են անցյալի փառավոր և խորախորհուրդ էջերը հառնում անցորդի հայացքի առաջ. Դարերի անհանգիստ, թե խաղաղ օրերի վայրուվերը, նախնյաց սրտաբուխ աղոթքների ու խնկարկումի թանձրությունը, ժամանակի վրձնած գույներն ասես կնքված են կանգուն, կիսաքանդ կամ փլատակված վանքերի ու տաճարների ամեն մի քարին ու խոյակին: Իսկ որպես հայի ոտնահետքեր և կնիքներ հավերժական ընթացքի՝ ամենուր հառնում են խաչքարերը՝ քարակոփ ժանյակների այդ զուտ հայկական հրաշքները:

Բնության շքեղությունը՝ տարվա տարբեր եղանակներին տարբեր երանգներով, գույներով և հմայքներով, ավելի է զարդարում դարերի ճարտարապետական գլուխգործոցների խորհրդավոր տեսքը:

Հայաստանը դառնում է ավելի ու ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հարուստ պատմությունը, բազմաքանակ տեսարժան վայրերը կախարդում են մարդկանց, ստիպելով կրկին վերադառնալ Հայաստան։