Ուսանողական սատելիտային սիմպոզիում

Հարգելի ուսանողներ,

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը և Հերացի iLab-ը ուրախությամբ հրավիրում են Ձեզ մասնակցելու Ուսանողական Սատելիտային Սիմպոզիումին։ Այն տեղի է ունենալու ԵՊԲՀ նիստերի (կարմիր) դահլիճում։

Միջոցառման սկիզբը` 3-ը հուլիսի, 2019թ., ժամը 09:00:

Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մուտքն ազատ է։