Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ համաժողովի գիտական մասի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բավական դինամիկ և արդյունավետ։

Շտապեք ձեր ակտիվ մասնակցությամբ հարստացնել համաժողովի գիտական ծրագիրը՝ ներկայացնելով ձեր կատարած հետազոտությունների, ուսումնասիրությունների ինչպես նաև ձեռք բերած փորձի ձևակերպված արդյունքները։

Ձեր մասնակցությունը ոչ միայն կհարստացնի համաժողովի գիտական ծրագիրը, այլև հնարավորություն կտա անմիջական շփման մեջ լինել ոլորտի հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մասնագետների, այդ թվում համաշխարհային նշանակության գիտնականների և գործիչների հետ, լսել նրանց զեկույցները, մասնակցել քննարկումներին, ինչն անկասկած օգտակար կլինի ամենօրյա աշխատանքում և մասնագիտական աշխարհայացքի շարունակական զարգացման գործում։

Համաժողովի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները, մասնագիական որակը շարունակաբար բարելավելու ձեր ձգտման ևս մեկ ապացույցը կլինեն։

Համաժողովին մասնակցությունը կարող եք դիտարկել, որպես ևս մեկ հնարավորություն, ըստ նախասիրության՝ ներկայանալու և ներկայացնելու, ճանաչելու և ճանաչվելու, ձեր ավանդը ներդնելու հայ բժշկագիտական մտքի զարգացման, հայաստանյան և արցախյան առողջապահության բարելավման և այդ ամենի արդյունքում համաշխարհային բժշկագիտության օվկիանոսում ձեր մեկ կաթիլն ավելացնելու գործում։

Եղե՛ք մասնակիցը համահայկական այս մասնագիտական և ինտելեկտուալ տոնին։

Արմեն Սողոյան,
Գիտական խորհրդի նախագահ