Հարգելի գործընկերներ,

Այսուհետ «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի  աշխատանքի  հետ միասին պատիվ է ընձեռվել իրականացնել այս ամիսների ընթացքում «Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար-2019» առողջապահական հիմնադրամի  գործադիր տնօրենի պաշտոնեությունը։

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը տեղի է ունենալու հուլիսի 4-6-ը, որը նախագահելու է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«5-ՀԲՄՀ-2019» Առողջապահական հիմնադրամը զբաղվելու է միջոցառման իրականացման, կազմակերպչական և ադմինիստրատիվ հարցերով։

Հիմնադրամի նպատակն է.
 
•    Կազմակերպել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը՝ նպաստելով առողջապահության ոլորտի զարգացմանը,
•    կազմակերպել գիտաժողով և նպաստել արտասահմանյան բժիշկների հետ համագործակցության զարգացմանը։

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի դեպքում, որոնք կառնչվեն Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին (գրանցում,  լուսաբանում, հովանավորչական փաթեթներ և կազմակերպչական այլ հարցեր), կարող եք կապ հաստատել և քննարկել։

Հասարակության հետ կապերի ցանկացած ռազմավարության էությունը բոլոր մասնակիցների մեջ այդ կապի մշտական պահպանումն է:

Հարգանքով՝
Ամալյա Գևորգյան,
«Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,
«Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար-2019» հիմնադրամի գործադիր տնօրեն