Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Նախագահը համարել է խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ