Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Բժշկական առաջնորդություն» թեմայով զեկույցով հանդես եկավ Մասաչուսեթս տեխնոլոգիական համալսարանի փիլիսոփայության դոկտոր (PhD) Ջոն Չիլինգարյանը: Բանախոսի՝ «Բժշկական առաջնորդություն» խորագրով զեկույցը վերաբերվում էր բժշկական հաստատությունների կազմակերպմանն ու համակարգմանը:

Ջոն Չիլինգարյանի հետ զրուցել ենք բժշկական առաջնորդության դերի և կարևորության մասին, ինչպես նաև՝  Հայաստանում հնարավոր ուսումնասիրությունների մասին:



-   Պարոն Չիլինգարյան,  բժշկական առաջնորդություն տերմինը նոր է բժշկության մեջ և շատերին՝  անծանոթ: Ի՞նչ ասել է բժշկական առաջնորդություն:

-   Բժկական առաջնորդություն ասելիս պետք չէ հասկանալ առողջապահական համակարգի ղեկավարական անձնակազմին կամ հիվանդանոցի տնօրենին: Այստեղ խոսքը գնում է բժշկի անձնական աճի և սեփական անձի առաջնորդ լինելու մասին` բժիշկ-մենեջերի մասին: