Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` դասախոսություն՝ «Ֆունդամենտալ իմունոլոգիան կլինիկական լաբորատոր ախտորոշման գործառույթներում

Հարցազրույց Սանկտ-Պետերբուրգ, Ակադեմիկ РАН, ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, բ.գ.թ. Արեգ Թոթոլյանի հետ

Ի՞նչ է ֆունդամենտալ իմունոլոգիան

Ֆունդամենտալ իմունոլոգիան բոլոր հիվանդությունների հիմքն է: Չկա այնպիսի հիվանդություն, որտեղ չմասնակցեն իմունային համակարգի այս կամ այն գործոնները կամ` որպես սկզբնապատճառ, կամ` որպես հիվանդության բարդությունների պատճառ, կամ էլ` որպես օրգանիզմի այս կամ այն փոփոխության վկա:

Հաջորդը՝ ֆունդամենտալ իմունոլոգիան հիվանդության նոր բիոմարկեր է՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ `կանխատեսիչ, նաև` արդյունավետության վերահսկիչ:

Երրորդ, ֆունդամենտալ իմունոլոգիան նոր թերապևտիկ հնարավորություններ է ներկայացնում, որովհետև տարգետային թերապիան, որն արդեն ներմուծվել է ուռուցքաբանների, ուրոլոգների,  մաշկաբանների, թոքաբանների, ռևմատոլոգների, գաստրոէնտերոլոգների, նյարդաբանների գործունեության ոլորտ, հենց ֆունդամենտալ իմունոլոգիայի արդյունք է:
Կինս նևրոլոգ է, ով մի քանի տասնամյակ զբաղվում է Ցրված սկլերոզով, և նա միշտ ասում է, որ իմունոլոգների շնորհիվ հայտնվել են իրականում գործող դեղորայքներ ցրված սկլերոզի բուժման համար: Իսկ 1980-ականների սկզբին, երբ նա դեռ նոր էր սկսել զբաղվել այդ թեմայով, բուժման ոչ մի միջոց չկար: