Եզրափակիչ ելույթներ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ավարտին

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին եզրափակիչ ելութներով հանդես եկան Համագումարի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանը և Արայիկ Բաղրյանը։ Նրանք խոսեցին Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեցին հյուրերի հարցերին:

Արսեն Թորոսյանը, մասնավորապես, խոսեց մոտ ապագայում առողջապահական նոր համակարգի ներդրման և դրա կարևորության մասին։ Նախարարի համար առաջնային էր ընտանեկան բժիշկների պրակտիկայի կիրառումը։
 Մարզերում առողջապահական համակարգի որակի բարձրացման վերաբերյալ Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, ու շատ դեպքերում կենտրոնացումներն անհրաժեշտ են, շատ նորություններ կլինեն, այո՛, Երևանում։