Գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքները. Մարինե Թանաշյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Թանաշյանը Հայաստանում 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացում հանդես եկավ գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքների մասին զեկույցով: Նախանշելով ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ Թանաշյանը նաև կարևորեց նման միջոցառումների անցկացումը:

«Այս միջոցառումը, նախևառաջ, պրակտիկ ուսուցման, փորձի փոխանակման հնարավորություն է: Բժիշկների ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ մենք պատրաստակամ ենք մեր գիտական մոտեցումները տեղափոխել պրակտիկ դաշտ՝ կլինիկաներ, որպեսզի բժիշկներն առավել տեղեկացված լինեն նորագույն մեթոդների մասին»:

Թանաշյանի խոսքով՝ համագումարն օգտակար է նաև գիտության, ինետգերացիայի և, վերջապես, պացիենտների համար:

«Ինքս տեսնում եմ Ռուսատանում և Հայաստանում աշխատող բժիշկների փորձի փոխանակման կարևորությունը և մեծ նշանակություն եմ տալիս դրան»: