Գյումրիում մեկնարկվեց  5-րդ Հայ Բժիշկների Միջազգային համագումարի շրջանակում  իրականացվող առաջին սատելիտ-սիմպոզիումը

Սույն թվականի հունիսի 28-ի վաղ առավոտյան Գյումրիում մեկնարկվեց  5-րդ Հայ Բժիշկների Միջազգային համագումարի շրջանակում  իրականացվող առաջին սատելիտ-սիմպոզիումը օրթոպեդ-վնասվածքաբանների։


Բացմանը ներկա էր համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանը, ինչպես նաև Գյումրի քաղաքի մի շարք պաշտոնատար անձիք։
Համագումարի նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով, քաջալերելով այն մի խումբ բժիշկներին, որոնք ժամանել են Մոսկվայից, մասնավորապես  օրթոպեդ-վնասվածքաբան՝ Նորայր Զաքարյանին, որը բազմաթիվ առիթներով այցելում  է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կատարելով համատեղ վիրահատություններ։

 

Հավելենք, որ այնտեղ են գտնվում ոչ միայն հանրապետության մի շարք օրթոպեդ-վնասվածքաբաններ, այլ նաև Մոսկվայից։