Սույն թվականի հունվարի 30-ին և 31-ին Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի նախագահ Արմեն Չարչյանը և գիտական կոմիտեի ղեկավար Արմեն Սողոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում հանարապետության առաջատար մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին գիտական և մասնագիտական թեմաներին վերաբերող հարցեր։

Համագումարի նախագահ Արմեն Չարչյանը ներկայացրեց կազմկոմիտեի կողմից կատարվող աշխատանքները, խոսվեց պլենար սեկցիաների և զեկուցումների մասին, հաստատվեց գիտական թիմի աշխատանքային ձևաչափը։

Առաջարկվեց նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակից բժիշկներին ներգրավել գիտական հոդվածներին վերաբերող աշխատանքային գործընթացին, ովքեր իրենց մասնագիտական ներուժով ու կապերով կխթանեն իրականացվող աշխատանքերի ընթացքը։

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումները դարձնել առավել ինտենսիվ, որոնց շրջանակում կամփոփվեն տարբեր մասնագիտական ուղղություններում կատարվող աշխատանքները: