«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ՝ ներկայացնելով «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն» թեման։



-   Հայ հասարակությանը Դուք առավելապես հայտնի եք որպես «Ավրորայի» համահիմնադիր:   Հետաքրքիր է լսել Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակի մասին:

-   Վաղուց՝ արդեն 32 տարի է ,աշխատում եմ կենսատեխնոլոգիական ոլորտում։ Մենք ստեղծում ենք նոր տեխնոլոգիաներ, որոնցով կարող ենք դեղեր պատրաստել, բուժման մեխանիզմներ առաջարկել։ Ներկայում ղեկավարում եմ կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել աննախադեպ գաղափարներ և իրականացնել դրանք։ Զեկույցս հենց այդ մասին էր, տարբեր օրինակներ էի բերում, թե ինչպես հնարավոր դարձել այդ գաղափարների իրականացումը։