«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Հուլիսի  4-ից 6-ը՝ Երևանի սրտում,  կայացավ  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը:

Պլենարների և մասնագիտական նիստերի, սեմինարների, սատելիտային սիմպոզիումների և դասախոսությունների տեսքով անցկացված  համագումարի ուղղվածություններն էին՝ հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը:

Համաժողովը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

Միջոցառումն ամփոփեցին և պաշտոնական փակումն ազդարարեցին 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը: