Հայաստանի հինգերորդ բժշկական համագումարում քննարկվեցին սրտանոթային վիրաբուժությանն առնչվող թեմաներ

Զեկույցի համանախագահներից Արա Անանյանը նշեց. «Համագումարների զեկույցների մեծ մասը կոնկրետ դեպքերի քննարկումն էր: Դրա հետ մեկտեղ, թեմաները կենտրոնացված էին սրտի բնածին և ձեռքբերովի արատների շուրջ: Այս կոնտեքստում փորձում ենք տեսնել՝ ինչպիսին է համաշխարհային փորձը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ միջամտությունից հետո բազմակոմպոնենտ հիվանդությունների պարագայում արդյունքները կարելի է բարելավել՝ ընտրելով բուժման ճիշտ ռազմավարություն:

Անտոնյանի խոսքով՝ զեկույցի ընթացքում բանախոսները կենտրոնացել են փականային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդությունների, աթերոսկլերոզի մյուս դրսևորման՝ բազկագլխային զարկերակների հիվանդությւոնների վրա, որոնք հանգեցնում են ուղեղային խնդիրների, ինսուլտենրի: