Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենար քննարկումը, որտեղ անդրադարձ կատարվեց Գլոբալ հայկական համայնքին բժշկական ծառայության մատուցման քսան տարիները, հայկական ակնաբուժության իրականացրած նախագծերի մասին և 21-րդ դարի առողջապահական ծրագրերի:



Պլենարի ավարտից հետո զրուցեցինք համանախագահ,  Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Համբարձում Սիմոնյանի հետ:

Հ. Սիմոնյանը, անդրադառնալով հանդիպմանը, նշեց, որ երկարաժամկետ ծրագրերի համատեքստում այս պլենարը  ամենակարևորներից էր: Այնտեղ ներկա են գտնվել Հայկական միջազգային համագումարի, սփյուռքի, ինչպես նաև պետական և առողջապահական մարմինների ներկայացուցիչներ: Քննարկման էին դրված ո՛չ միայն նոր գաղափարներ, այլև երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և նոր զարգացումներ են ստանում, ինչպես նաև մշակվում են նոր ռազմավարական ծրագրեր: