Հայաստանում քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպանության և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերի քննարկում` հայ բժիշկների միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի ունեցավ «Ուրոլոգիա, ուռուցքաբանություն» թեմայով պլենար, որի ընթացքում քննարկվեցին Հայաստնաում քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպանության, քաղցկեղով հիվանդների սոցիալական խնդիրների, ժամանակակից մոտեցումների մասին հարցեր։


 
Պլենարի համանախագահներից Կարո Դերձակյանը, ով հայտնի է որպես «հայ ուրոլոգների քավոր», մեզ հետ զրույցում խոսեց երկրում ուրոլոգիայի աստճանական զարգացման և ոլորտում իր կատարած ներդրումների մասին։ Պրոֆեսորի խոսքերով՝ իր մոտ առաջին անգամ միտք ծագեց ուրոլոգիան զարգացնել Հայաստանում 1987 թվականին, երբ ոտք դրեց դեռևս Սովեական Հայաստան։ Այդ մուտքը իր համար թե՛ բերկրանքի, թե՛ ցավի պահ էր, երբ հասկացավ, թե որքան անելիք կա երկրում։