«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի ընթացքում պլենար զեկույցերի առաջին օրը եզրափակող թեմաներից էր հոգեկան առողջությանը: Թեմայի քննարկման ժամանակ զեկուցումներով հանդես եկած մասնագետներին ուղղեցինք ոլորտին առնչվող արդիական և կարևոր հարցեր, ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

Մանկական հոգեբուժությանն առնչվող թեմայով զեկույց ներկայացրեց Սան Ֆրանցիսկոյում մանկական հոգեբույժությամբ զբաղվող Արամ Դանիելյանը: Հայաստանում աշխատող գործընկերների հետ բժիշկ Դանիելյանը կիսեց ամերիկյան փորձը՝ առաջ քաշելով ոլորտում կարևոր և արդիական հարցեր: