Հուլիսի 2-ին, 2019-թ. , Հայ բժիշկներ 5-րդ համագումարի մասնակիցների մամուլի ասուլիս

Հարգելի գործընկերներ,

«Հայ բժիշկների 5-րդ համագումարի» շրջանակներում՝  Երևանում 2019-թ. հուլիսի 2-ին 12.00-ին տեղի կունենա Հայ բժիշկներ 5-րդ համագումարի մասնակիցների մամուլի ասուլիսը, որի նպատակն է հանրային առողջություն, բժշկական կրթություն, առողջապահության քաղաքականություն և թվայնացում, ֆարմակոլոգիա և դեղագործություն թեմաների մասին տեղեկություններ և քննարկումներ:

Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի և Սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը:

Ասուլիսը կվարեն՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն,  «Հայ բժիշկների 5-րդ համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանը, համանախագահ ՝ Գևորգ Յաղջյանը, Հայկական միջազգային բժշկական կոնգրեսի նախագահ ՝ Վիգեն Սեպիլյանը և «Իզմիրլայն» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,  «5-ՀԲՄՀ-2019» առողջապահական հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ամալյա Գևորգյանը:

Համագումարին նաև կմասնակցեն ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները:

«Հայ բժիշկներ 5-րդ համագումարի կարգախոսն է ՝ Հայաստան- Սփյուռք –Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության:

Ասուլիսը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Աշոտ Երկաթ դահլիճում:

Ս.Թ հուլիսի 4-6-ը ընկած ժամանակահատվածում անցկացվելու են նաև պլենար և մասնագիտական նիստեր, սեմինարներ, դասախոսություններ և սիմպոզյումներ: Համագումարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: