Հայ բժիշկների 5-րդ կոնգրեսի շրջանակում շրջանակում` 2-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում

Հայկական արյունաբանական ասոցիացիան սույն թվականի հուլիսի 3-ին Հայ բժիշկների 5-րդ կոնգրեսի շրջանակներում կազմակերպում է 2-րդ Համահայկական արյունաբանական սիմպոզիումը:

Դասախոսություններ կներկայացնեն ՌԴ-ից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Լեհաստանից ժամանող մեր հայրենակից հանրահայտ արյունաբանները: Կքննարկվեն արյունաբանության ոլորտի արդի խնդիրները և կփորձվի հնարավոր լուծումներ տալ Հայաստանի պայմաներում մասնագիտական նրբությունների վերաբերյալ:

Վայրը՝ Իբիս Երևան
Սկիզբը՝ 08։30

2-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում
3-ը Հուլիսի, 2019, Երևան, Հայաստան
/Ibis Yerevan Center/


Սիմպոզիումի նախագահ. Ժ-Ժ. Քիլաջյան /Ֆրանսիա/

Սիմպոզիումի համանախագահներ – Ս. Դանիելյան, Ե. Հակոբյան /Հայաստան/

8:30-9:00 – Մասնակիցների գրանցում

9:00-9:15 – Սիմպոզիումի բացում – բացման խոսք Ժ-Ժ. Քիլաջյան, Ս. Դանիելյան, Ե. Հակոբյան
1-    բաժին – Մոդերատորներ  -  Ժ-Ժ. Քիլաջյան, Մ. Նազարեթյան

9:15-10:00 - Ժ-Ժ. Քիլաջյան /Ֆրանսիա/ - ,,Միելոպրոլիֆերատիվ նորագոյացությունների կենսաբանությունը եւ կառավարումը. Ի՞նչ նորույթ կա 2019 թվականին,,

10:00-10:30 – Ն. Բեջանյան /ԱՄՆ/ -,,Թարմացումներ սուր միելաբլաստային լեյկոզի ժամանակ ալլոգեն ցողունային բջիջնեի փոխպատվաստման մարտավարությունում,,

10:30-10:50 – Ֆ. Ջորդան /ԱՄՆ/ - Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր՝ 20 Տարի Շարունակ Աշխարհասփյուռ Հայ Համայնքին Տրամադրված Բժշկական Ծառայություններ:

10:50-11:00 – Ջ. Հավակիմյան /Ֆրանսիա/ - ,, Փոխպատվաստում Հայաստանին համար,, ֆոնդի մասին

11:00-11:30 - Ա. Մելիքյան /ՌԴ/ -,,Մեծահասակների ԻԹՊ ախտորոշման եւ բուժման ալգորիթմներ,,

11:30-12:00 – Սուրճի ընդմիջում

2-րդ բաժին – Մոդերատորներ  -  Ն.Բեջանյան, Ս. Դանիելյան

12:00-12:30 – Ռ. Հասերջյան /ԱՄՆ/ - ,,Միելոդիսպլաստիկ սինդրոմների ախտորոշման ժամանակակից մոտեցումները»

12:30-13:00 – Գ. Թումյան /ՌԴ/ - ,,Հոջկինի լիմֆոմայի բուժման ժամանակակից սկզբունքները,,

13:00-13:30 – Տ. Թորոսյան /Լեհաստան/ - ,,HPC- ի դոնացիայի արդյունավետությունն ու անվտանգությունը,,

13:30-14:00 – Ա. Լազարյան /ԱՄՆ/ - ,,CART բջջային թերապիան ագրեսիվ В-բջջային լիմֆոմայի ժամանակ,,

14:00-14:45 – Ճաշի ընդմիջում

3-րդ բաժին – Մոդերատորներ  - Ա. Մելիքյան, Ն. Մելքիկյան

14:45-15:15 – Գ. Ուկար /ԱՄՆ/ - ,,Նոր մոտեցումներ ու ուղղություններ արյունաբանությունում և ուռուցքաբանությունում,,

15:15-15:45 - Դ. Ֆերման /ԱՄՆ/ – ,,Քաղցկեղով հիվանդների ԽԵԹ կանխարգելումը,,

15:45-16:15 –  Հ. Ջուլհակյան /ՌԴ/ – ,,Ստանդարտացում և որակի կառավարումը արյունաբանությունում,,

16:15-16:45- Ե. Հակոբյան /Հայաստան/ – Ուռուցքի քայքայման սինդրոմ

16:45-17:00 – Փակում, սուրճի հյուրասիրություն

17:00-17:30 – Փոխըմբռնման համաձայնագրերի կնքում