Հուլիսի 3-ին, 2019թ., «Համակցված համախտանիշների և հիվանդությունների արդի խնդիրները ներքին հիվանդությունների կլինիկայում» գիտաժողով

Հուլիսի 3-ին Երևանում տեղի կունենա «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ՆՀԲՀ) կողմից կազմակերպվող «Համակցված համախտանիշների և հիվանդությունների արդի խնդիրները ներքին հիվանդությունների կլինիկայում» թեմայով ՆՀԲՀ առաջին գիտաժողով:

Գիտաժողովի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Լամարա Մանուկյան, հեռ․՝ 094-57-41-22