Հուլիսի 3-ին, 2019թ.` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի հանդիսավոր բացման արարողությունը

Հարգելի գործընկեր,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 19․00-ին  Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի հանդիսավոր բացման արարողությունը։

Համագումարի թ՛ե գիտական, և թ՛ե կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները և մասնագետները։

Ս․թ․ հուլիսի 4-ից 6-ն անցկացվելու են պլենար նիստեր, մասնագիտական նիստեր, դասախոսություններ, սեմինարներ և սատելիտային սիմպոզիումներ:

Համագումարի ուղղվածությունը՝ հանրային առողջություն, բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն, առողջապահության թվայնացում, պրակտիկ առողջապահություն, ֆարմակոլոգիա և դեղագործություն:

Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը։

Համագումարի կարգախոսն է․ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

Հարգանքով՝
Ամալյա Գևորգյան,
«Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,
«Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար-2019» հիմնադրամի գործադիր տնօրեն