Հուլիսի 6-ին, 2019թ., Օրգանների փոխպատվաստմանը նվիրված սատելիտային սիմպոզիում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի «Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցացիան» կազմակերպում է  օրգանների փոխպատվաստմանը նվիրված սատելիտային սիմպոզիում: Կքննարկվեն երիկամի և լյարդի փոխպատվաստմանը վերաբերվող արդի խնդիրներ, դիակային օրգանների փոխպատվաստման խթանմանը վերաբերվող հարցեր, ինչպես նաև կներկայացվեն  Հայաստանում երիկամի և լյարդի փոխպատվաստման փորձը:

Սիմպոզիումը կկայանա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների մեծ դահլիճում, հուլիսի 6-ին՝ ժամը 16.00: