Հունիսի 21-ը  բուժաշխատողի օրն է

Հարգելի  բուժաշխատողներ

Շնորհավորում ենք բոլորիդ հունիսի 21-ի  բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ։

Մեզանից յուրաքանչյուրի աշխատանքը բացառապես ուղղված է մեր քաղաքացիներին և նրա առողջության պահպանմանը, երբեմն անշնորհակալ, երբեմն ադրենալինով հարուստ, բայց արդարացված։

Նոր ժամանակաշրջանն ու առողջապահության ոլորտում իրականացվող դրական բարեփոխումները հույս են ներշնչում ապագայում ունենալու ավելի լավ առողջապահություն, որտեղ բուժաշխատողը կլինի սոցիալական երաշխիքներով երաշխավորված, պաշտպանված , կիրթ ու բարեկեցիկ։

Այս տարի պատիվ ունենք տեղեկացնելու Ձեզ, որ հայ բժիշկների 5-րդ  միջազգային համագումարը տեղի է ունենալու Հայաստանի

Հանրապետության մայրաքաղաք Երևանում, հուլիսի 4-6-ը ընկած ժամանակահատվածում։

Համագումարի  կազմկոմիտեն ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Դուք՝ բոլոր բուժաշխատողներդ ստանաք նոր որակի լրացուցիչ գիտելիքներ և շփվեք արտերկրյա Ձեր  մասնագիտական գործընկերների  հետ։

Համագումարի պաշտոնական բացումը կլինի  սույն թվականի հուլիսի

3-ին ժամը 19.00  Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի դահլիճում։

Ուստի նորից շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնն ասում ենք մինչ հանդիպում ։

Հայ Բժիշկների 5-րդ համագումարի կազմկոմիտե