Կլոր սեղան` «Առողջապահական հարթակ՝ տեղական կարիքներից մինչև գլոբալ հեռանկարներ» թեմայով

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կլոր սեղան քննարկման թեման «Առողջապահական հարթակ՝ տեղական կարիքներից մինչև գլոբալ հեռանկարներն» էր։ Քննարկման համանախագահներ Շանթ Շեխերդիմյանն ու Արմեն Ուրուջյանը կիսվեցին համագումարի կարևորության և առողջապահական հարթակների ձևավորման անհրաժեշտության մասին` իրենց կարծիքներով:



Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր, հայտնի մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը ներկայացրեց քննարկման ընթացքում հնչեցված կարևորագույն մտքերը.

«Խոսեցինք գաղափարների մասին, որոնք նորարարկան են Հայաստանի առողջապահության ոլորտի համար և որոնք ներդրումներ են ենթադրում։ Մենք կենտրոնացանք ոչ թե ներհայաստանյան խնդիրների վրա, այլ փորձեցինք Հայաստանը նորարար, ստեղծող, առողջապահության ոլորտում միջազգային նշանակության լուծումներ առաջարկող երկիր դարձնելու տեսլական առաջ բերել»,-  նշեց պրոֆեսորը։