https://www.youtube.com/watch?time_continue=192&v=sB41P107OmA 

Կմեկնարկի Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

Հուլիսի 3-ին կմեկնարկի Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը` «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով։

1980 թվականից ի վեր՝ չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ: Հայաստանում 1-ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003 թ., հաջորդիվ՝ 2007,  2011 և 2015 թվականներին:

Այս տարի համագումարի գիտական և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից։

Համագումարը մեծ ներդրում կունենա  Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության խորացման,  բժշկագիտության, առողջապահության ոլորտի  հետագա զարգացման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում

Սկզբնաղբյուր. http://araratnews.am