«Հայկական պոպուլյացիայում կրծքագեղձի և ձվարանի ժառանգական քաղցկեղով պացիենտների համար փակ գենետիկան» թեմայով բանախոսություն. Մայք Մուրադյան

Հայ բժիշկների 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուրերից էր Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Մոլեկուլային գենետիկայի գիտական դոկտոր Մայք Մուրադյանը, ով հանդես եկավ «Հայկական պոպուլյացիայում կրծքագեղձի և ձվարանի ժառանգական քաղցկեղով պացիենտների համար փակ գենետիկական» թեմայով բանախոսությամբ։

Մասնագետի խոսքերով՝ իրենց ուշադրությունը կենտրոնացած է գենետիկ հիվանդությունների կանխորոշման և բուժման վրա։ «Մեր նպատակն է ստուգել ընտանեկան հիվանդություններով տառապողների գենը։ Աշխարհում դա արդեն իրականացվում է, մենք ձգտում ենք այդ փորձը բերել Հայաստան, հատկապես` կանանց դեպքում, որովհետև կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը շատ տարածված է։ Պետք է հասկանալ, թե կանանց մոտ ո՞ր գեներն են գերակշռում և որո՞նք են նրանց ազդեցությունները, ինչպես պետք է կանխատեսել, որ կանխենք հիվանդության զարգացումը։ Հարկավոր է գեների թեստի միջոցով հայտնաբերել, ավելի մեծ հաճախականությամբ հետազոտություններ իրականացնել, որպեսզի հնարավոր լինի կանխորոշել ու վաղ փուլում կրծքագեղձը հեռացնել։