Մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, գիտականներ, ՀՀ եւ միջազգային անվանի բժիշկներ, Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախքան մեկնարկը զրուցեցինք հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ, ով հայտնեց, որ երկեւ տարի անց Հայաստանի միջազգային բժշկական համագումարը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում:

Կարեւորելով նման լայնամասշտաբ համագումարի կազմակերպումը նա նշեց. «Ես կարեւորում եմ այս եւ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը: Արդեն քանի տարի է մենք դրանց մասնակցում ենք», -ասաց նա՝ հավելելով, որ միջոցառման շրջանակներից զատ, այսօր հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարին. «Բավական հետաքրքիր հարցեր քննարկեցինք Հայաստանի ու Արցախի բժշկությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Արդեն իսկ կատարվում են ռեալ քայլեր, ոլորտում հաջողություններ գրանցելու համար»: