«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» սատելիտային սիմպոզիում

Ս․թ․ հուլիսի 4-ին Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակներում Իզմիրլյան Կենտրոնում տեղի կունենա սատելիտային սիմպոզիում «Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով։ Վերոնշյալ միջոցառմանը կարող են մասնակցել մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ և նեոնատոլոգներ։ Ծրագիրը մշակվել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի (ՆԲՀԱ) կողմից։ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ծրագրի մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ 6 տեսական մասնագիտական կրեդիտ։

Օրակարգ

Ծրագիրը վարելու են ՆԲՀԱ անդամներ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Նորածնային բաժանմունքի վարիչ Ա․Գ․ Ղարիբյանը և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ի Նորածնային բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Մ․Ա․ Դարակչյանը։

Գրանցման համար դիմել մինչև ս․թ հուլիսի 2-ը anna.neonatal@yahoo.com էլ․ հասցեյին, կամ զանգահարել 093380819 հեռախոսահամարով։