«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարում՝ պլենար դասախոսությունների ֆորմատով, կայացավ «Օրթոպեդիա, պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարքը:

Պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ զրուցեցինք պլենարի համանախագահ, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժանմունքի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ:

Ա. Սահակյանն ասաց, որ տարբեր երկրներից ժամանած մասնագետները՝ ներկայացնելով իրենց աշխատանքները, հնարավորություն են տալիս մեզ  ապագայում կիրառել իրենց փորձը: Մեր ռուս և ամերիկահայ գործընկերները ներկայացրեցին այնպիսի վիրահատական փորձեր, որոնք կկարողանանք կիրառել մեր պրակտիկայում: Կարևոր էր, որ Արցախի մասնագետները հանդես եկան վիրաբուժության մեջ մաշկային լաթերի կիրառմանը վերաբերվող զեկույցով, ինչն ապացուցում է, որ Արցախը նման մեթոդներ կիրառում է: