Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ «Ներքին հիվանդություններ, թոքաբանություն, գերիատրիա, էնդոկրինոլոգիա» թեմաների շուրջ պլենար դասախոսությունների շարքը, որտեղ անդրադարձ կատարվեց միկրոալբումինուրիային, շաքարային դիաբետի դեղորայքային վարմանը, թրոմբոտիկ միկրոանգիոպաթիաներին, քրոնիկ ուղեղային իշեմիային և երկրորդային ճանաչողական  խանգարումներին, վիտամին D-ի անբավարարությանը` Հայաստանի կանանց շրջանում և այլն: Դասախոսությունների և քննարկումների ընթացքում մասնագետները կիսվեցին նաև իրենց պրակտիկայով:



Պլենար դասախոսությունների ավարտից հետո խոսեցինք պլենարի համանախագահ, ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ, ով պլենարի ընթացքում ներկայացրել էր «ևիտամին D-ի անբավարարությունը Հայաստանի կանանց շրջանում» թեման: Մեզ հետ զրույցում  պարոն Բիլեզիկյանը խոսեց վիտամին D-ի կարևորության մասին:  Նա նշեց, որ տարածաշրջանում անցկացված ուսումնասիրույունները ցույց են տվել  վիտամին D-ի  անբավարարության առկա խնդիր: Ըստ բանախոսի, այս հարցի կարգավորմամբ չեն կարող զբաղվել, քանի դեռ հստակ չի ճշգրտվել՝ անբավարարության ինչ մակարդակի մասին է խոսքը: Կանանցից պետք է վերցնել արյան նշուշ և չափել դրանում վիտամին D-ի առկայությունը. միայն դրանից հետո հնարավոր է  հստակեցնել, թե քանի տոկոսի մոտ է խնդիր առկա: Նշյալ վիտամինի խմբի պակասով է պայմանավորում մարդու հասակն ու ոսկրերի ամրությունը:



Համանախագահ, բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, համալսարանական կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը հատկապես կարևորեց բժիշկների շրջանում սոցիալական կապիտալի ձևավորմանը միտված քննարկումը:

Նա նշեց նաև, որ սրտաբանության և գործնական սրտաբանության ասպեկտների վերաբերյալ հետաքրքիր զեկույցներ են ներկայացվել: Մասնագետները ներկայացրեցին հետազոտություններ՝ կիսվելով իրենց պրակտիկ փորձառությամբ: