Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուրերից էր Ռուսաստանի Դաշնության պատվավոր դոկտոր, Ներքին հիվանդությունների եւ ընդհանուր ֆիզիոթերապիայի (Ռուսաստան, Մոսկվա) ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը: Մեզ հետ զրույցում Գ. Արուտյունովը խոսեց ներկայացված թեմայի, հայաստանյան մասնագետների հետ համագործակցության և համաժողովի կարևորության մասին։

«Ներկայացրել եմ «Սրտանոթային Օվերդրաֆտը՝ որպես սրտանոթային բարդույթների ռիսկի գործոն» թեման։ Իմ զեկույցում անդրադարձել եմ  օրգանիզմում սիմպաթիկ նյարդային համակարգի դերակատարմանը, որը շատ էական գործոն է ներքին հիվանդությունների տարածման խնդրում։ Բավականին դյուրին է խնդիրն ախտորոշել, բավական է միայն ձեռքով չափել սրտի ձայնի հաճախականությունը, սակայն չափազանց բարդ է դրա դեմ պայքարելը»։

Հայաստանի հետ համագործակցության մասին

«Մենք տարատեսակ ծրագրերի շուրջ ակտիվորեն աշխատում ենք նաև Հայաստանյան մասնագետների հետ և համագործակցությունը բավականին արդյունավետ է։ Ինտենսիվ գործունեություն է ծավալում Թերապևտների Եվրասիական ասոցիացիան։ Մենք ունենք մի շարք նույնական հետաքրքրություններ հայ մասնագետների հետ»։



Համաժողովի կարևորությունը

«Ես կարծում եմ, որ համաժողովի կազմակերպումը նշանակալի իրադարձություն է, հատկապես կարևորում եմ երկրորդ հատվածը, երբ տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակում։ Երբ հավաքվում են այսքան բժիշկներ և յուրաքանչյուրը փոխանցում է մի նոր բան, հաղթում է միայն մեկը՝ հիվանդը։ Նման թեմաներով բոլոր կոնֆերանսներն էլ կարևոր են»։