Պրոֆեսոր Նիզամ Մամոդի «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցը` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցով հանդես փոխպատվաստման վիրաբույժ (Guy's and St Thomas' NHS Foundation Trust, Միացյալ Թագավորություն, Լոնդոն), փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիզամ Մամոդը:

Բանախոսի հետ խոսեցինք փոխպատվաստման ոլորտի կարևորության, բարդությունների և ոլորտում առկա նորարարությունների մասին: Անդրադարձանք նաև Հայաստանում փոխպատվաստման գործընթացներին:

Քսանմեկերորդ դարը տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջան է, որն ուղակիորեն անդրադառնում է նաև բժշկության զարգացման վրա: Ի“նչ  նորարարական տեխնոլոգիաներ են կիրառվում փոխպատվաստման  ոլորտում: