Քույրական գործի կարևորության մասին՝ Հայաստանի բժիշկներ հինգերորդ միջազգային համագումարում

Հայ բժիշկների հինգերորդ միջազգային համագումարի ընթացքում ներկայացվեց նաև քույրական գործին առնչվող զեկույցներ:

Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանույշ Ստեփանյանը նշում է, որ սիմպոզիումում ավելի շատ ուշադրություն են դարձրել առողջ ապրելակերպին, ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, բուժքրոջ կեցվածքին և կերպարին առնչվող հարցերին: Ստեփանյանի խոսքով՝ այս ամենը մեծ նշանակություն ունի ինչպես բժիշկ-հիվանդ, այնպես էլ բուժքույր-հիվանդ փախհարաբերություններում.

«Մեր ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին: Այս տարիների ընթացքում բոլոր մարզերում ունեցել ենք մասնաճյուղեր: 2010 թվականից կարողացանք ներկայացվածություն ապահովել նաև Արցախում: Բոլոր բուժքույրերը հետաքրքրված են ասոցիացիայով, ապահովում ենք նաև մարզային ակտիվությունը»,- նշում է Գեղանուշ Ստեփանյանը: