Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` սատելիտային սիմպոզիում. «Բժշկական գենետիկա և անհատականացված (գենոմային) բժշկություն»

Գիտաժողովը տեղի ունեցավ Երևանում` Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, քննարկվեցին հազվադեպ հիվանդությունների գենետիկական ախտորոշումը Հայաստանում, Բիոբանկի և անհատականացված բժշկության հարցեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Թամարա Ֆադեյի Սարգսյանը: Բանախոսություններով ներկայացան Դավիթ Բաբիկյանը՝  «Նեյրոգենետիկա. Կարիոտիպից մինչև ամբողջ էկզոմի հետազոտություններ» թեմայով,  Նելլա Պողոսյան (Մոսկվա)՝«Հազվադեպ հիվանդությունների դեպքում պացիենտական  կազմակերպության փորձ», Քրիստինե Հովհաննեսյանը՝ «Նյարդամկանային հիվանդությունների հեռանկարները Հայաստանում»,  Աննա Հովհաննիսյան՝ «Մարկերային քրոմոսոմները որպես հազվադեպ հիվանդությունների պատճառ», Կարինե Սարգսյանը (Ավստրիա) ՝ « Բիոմարկերների ուսումնասիրությունը աղիների քաղցկեղի և այլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ» թեմաներով…

Մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր, որոնք տրամադրելու են Շ.Մ.Զ. կրեդիտներ: