https://www.youtube.com/watch?v=3dd1JmaXVOs

Սփյուռքի աննախադեպ մասնակցություն՝ հայ բժիշկների 5-րդ համագումարին

«Հայաստան-Սփյուռք-Արցախ միաձուլում՝ ի փառս առողջության»՝ այս կարգախոսով է Հայաստանում սկսվելու Հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը։ Համագումարը երեք նպատակ ունի՝ ծանոթանալ աշխարհում տեղի ունեցած գիտության, տեխնիկայի, բժշկագիտության եւ կազմակերպչական ոլորտների նորություններին։

Համագումարին բժշկական ոլորտի մասնագետների թիվը մեծ է: Այսօրվա մամուլի ասուլիսում այդ մասին ասաց Հայ բժիշկների 5-րդ համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Սփյուռքից համագումարին կմասնակցի 300, Հայաստանից՝ 300-350 մասնակից։ Համագումարի շրջանակներում լինելու է 13 պլենար դասախոսություն։ Համագումարին մասնակցելու է ՌԴ բժշկական ակադեմիայի հայազգի յոթ անդամ»,- մանրամասնեց Ա. Չարչյանը:

Հայկական միջազգային բժշկական կոնգրեսի նախագահ Վիգեն Սեպիլյանն էլ խոսեց այն  խնդիրներից, որոնք ներկայացնելու են համաժողովում:

«Հայաստանում ուղեղի կաթվածով հիվանդների թիվը ամենաբարձրն է, քաղցկեղի ու սրտի  հիվանդների թիվը՝ եւս:  Պետք է շուտ հայտնաբերել այդ հիվանդությունները եւ  բուժել»,-մանրամասնեց Վիգեն Սեպիլյանը։

https://www.youtube.com/watch?v=hF7lZBMZUOc

Հայ բժիշկների 5-րդ համագումարի համանախագահ Գեւորգ Յաղջյանն էլ ասաց, որ  կլինի 7-ից ավելի մասնագիտությունների սիմպոզիում: «Պլենար դասախոսություններն օնլայն կհեռարձակվեն համագումարի կայքում, որի շնորհիվ  մարզերի բժիշկները կարող են հետեւել այս միջոցառմանը»,- մանրամասնեց  Գ. Յաղջյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Սոնա Դավթյան

Սկզբնաղբյուր` araratnews.am