Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է «Երեխաների և մեծահասակաների առողջություն: Արդի խնդիրներ» խորագրով Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը (Սատելիտ սիմպոզիում), որի կարգախոսն է «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»:

Համագումարին անդրադարձ է կատարվելու հանրային առողջության, բժշկական կրթության և առողջապահության քաղաքականության, առողջապահության թվայնացման, պրակտիկ առողջապահության,

ֆարմակոլոգիաին և դեղագործությանը:
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նա իր ելույթում ասել է, որ արդեն ավանդական է դարձել մեկ հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր վայրերում ապրող ազգությամբ հայ բժիշկներին և քննարկել առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարը մասնավորապես ավելացրել է.«Բարձր եմ գնահատում նման միջոցառման կազմակերպումն ու իրականացումը, քանի որ այն նոր շունչ է հաղորդում բժիշկների մասնագիտական գիտելիքների, նորարարության մեթոդների մոտցման և գործնական աշխատանքի մեջ, ինչպես նաև պայմաններ ստեղծում փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Որպես առողջապահության պատասխանատու իմ երախտիքի խոսքն եմ հղում համագումարի բոլոր կազմակերպիչներին, որոնց ջանքերի շնորհիվ միոջցառումը մեկնարկեց հենց Արցախից»: