Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ «Վիրաբուժություն, անեսթեզիա և ինտենսիվ թերապիա, ռադիոլոգիա և ճառագայթային ախտորոշում» թեմայով քննարկում։

Սուրեն Ստեփանյանը, ով քննարկման համանախագահներից էր, նշեց, որ սեկցիայի ընթացքում քննարկվել են ինչպես կրծքային, այնպես էլ որովայնային վիրաբուժությանը վերաբերող հարցեր։



«Հայաստանյան առողջապահության համար ներկայացվեցին մի շարք նորություններ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում էին կրծքային վիրաբուժության մեջ լապարոսկոպիայի կիրառմանը, որը ներկայացրեց «Աստվածամայր բժշկական կենտրոնի» բժիշկ Դավիթ Դալլաքյանը»,- նշեց մասնագետը։

Ս. Ստեփանյանը նաև հավելեց, որ սեկցիայի ընթացքում լապարոսկոպիկ վիրաբուժության մեթոդների կիրառմանն անդրադարձավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից Վահե Հակոբյանը, որը բժիշկը չափազանց հետաքրքիր զեկուցում անվանեց։